Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.10.2026 | 00:02

Տե՛ր զորությունների,
Խաղաղության հրեշտակին հանձնիր մեզ, որ գա և անխռով պահի մեզ օր ու գիշեր, արթնության և քնի մեջ։
Քանզի Դու ես լույսի արարողը և գիշերվա ստեղծողը։
Եվ այժմ աղաչում ենք Քեզ Տեր,
Շնորհիր խաղաղությամբ անցկացնել օրը և փառաբանել Ամենասուրբ Երրորդությանդ
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3501

Մեկնաբանություններ